Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը դեմ չէ, որ միջազգային խաղացողները Բաքվի և Երևանի միջև միջնորդական ջանքեր գործադրեն. Լավրով

Ռուսաստանը դեմ չէ, որ միջազգային խաղացողները Բաքվի և Երևանի միջև միջնորդական ջանքեր գործադրեն. Լավրով
Տարածաշրջան
17:05, 20 июнь 2023
Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Նրանց (արևմտյան երկրների) գործողություններն արտացոլում են այն տարածաշրջաններում ընդլայնվելու ցանկությունը, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամների սահմաններից: Եվ դա քիչ ընդհանուր բան ունի իրավիճակի կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ»,- ասել է Լավրովը:

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը «դեմ չէ, որ միջազգային այլ խաղացողներ փորձեն իրենց ուժերը Բաքվի և Երևանի միջև միջնորդության» հարցում։ «Գլխավորն այն է, որ այս միջնորդությունը հետապնդի այնպիսի պայմանավորվածությունների ապահովման նպատակ, որոնք կարտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, հայկական և ադրբեջանական պետությունների շահերի հավասարակշռությունը»,- ասել է Լավրովը։