Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է մեր տարածքները վերադարձնենք պրագմատիկ քաղաքականության օգնությամբ. Վրաստանի վարչապետը՝ 2008թ. օգոստոսյան պատերազմի 15-րդ տարելիցի կապակցությամբ

Պետք է մեր տարածքները վերադարձնենք պրագմատիկ քաղաքականության օգնությամբ. Վրաստանի վարչապետը՝ 2008թ. օգոստոսյան պատերազմի 15-րդ տարելիցի կապակցությամբ
Տարածաշրջան
12:50, 08 август 2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանատուն, որտեղ թաղված են օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհված զինվորները։ 

«Դա սարսափելի ողբերգություն էր, որը պատեց մեր երկրին ու ժողովրդին։ Դա ամենադժվար փորձությունն էր, որի հետևանքով զոհվեցին մեր 400-ից ավելի քաղաքացիներ, ավելի քան երկու հազարը վիրավորվեց։ Դա ավելի քան 150 բնակավայրերի օկուպացիա էր, մենք կորցրինք մի քանի գյուղ, Կոդորի կիրճը։ Այդ պատերազմը հանգեցրել է մեր տարածքների անօրինական, ժամանակավոր օկուպացման»,- հայտարարել է նա։

Ղարիբաշվիլին քննադատել է նախկին իշխանություններին և հայտարարել, որ պատերազմից կարելի էր խուսափել։

«Մենք բազմիցս ասել ենք, որ այդ պատերազմից կարելի էր խուսափել։ Ես տեղեկություն ունեմ, թե ինչպես են զարգացել իրադարձությունները։ Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ նախկին գլխավոր հրամանատարը մեծ անպատասխանատվություն է դրսևորել մեր հերոսական զինվորների մեծ հերոսության և անձնազոհության ֆոնին։ Հերոսության բազմաթիվ օրինակներ են տրվել մեր ժողովրդին ու գալիք սերունդներին։ Այդ ժամանակ մենք վկան եղանք նախկին գլխավոր հրամանատարի խայտառակության: Հիշում եք, թե ինչպես նա ինքնաթիռի ձայնից ընկավ գետնին»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Նա նշել է, որ խնդրի լուծման միակ ճիշտ մեթոդը ներկայիս իշխանությունների «պրագմատիկ քաղաքականությունն» է:

 «Խաղաղությանը այլընտրանք չկա։ Մենք պետք է վերադարձնենք մեր տարածքները խաղաղ ճանապարհով, մեր ճիշտ, խելամիտ, պրագմատիկ քաղաքականության օգնությամբ։ Ես խորապես հավատում եմ դրան։ Ամեն օր մենք ավելի ու ավելի ենք մոտենում այդ նպատակին։ Եվս մեկ անգամ իմ ցավակցությունն եմ հայտնում բոլորիդ այս մեծ ողբերգության կապակցությամբ։ Թող վառ լինի մեր հերոսների հիշատակը, և ես խոնարհվում եմ նրանց առջև»,- նշել է Վրաստանի վարչապետը։