Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը կանգ չի առնի, նրան պետք է կանգնեցնել. Լատվիայի ԱԳ նախարար

Պուտինը կանգ չի առնի, նրան պետք է կանգնեցնել. Լատվիայի ԱԳ նախարար
Ռուսաստան
14:06, 05 январь 2024
Ռուսաստանը կանգ չի առնի Ուկրաինայում, Financial Times-ին տված հարցազրույցում հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Կրիշյանիս Կարինշը։

Կարինշը նշել է, որ Արևմուտքին անհրաժեշտ է Ռուսաստանին զսպելու երկարաժամկետ ռազմավարություն, քանի որ Մոսկվան նոր նպատակներ է փնտրելու՝ անկախ Ուկրաինայում պատերազմի արդյունքներից։ 

Լատվիայի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ Ռուսաստանն ունի իմպերիալիստական գաղափարախոսություն, և դա նշանակում է, որ Մոսկվայից սպառնալիքը կմնա նույնիսկ նոր նախագահի դեպքում, կամ եթե Ուկրաինան իրեն վերադարձնի իր ողջ տարածքը։

«Ռուսաստանը կանգ չի առնի, Ռուսաստանին միայն կարելի է կանգնեցնել: Ռուսաստանի կանգն Ուկրաինայում չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է: Դա պարզապես նշանակում է, որ մենք ստիպված ենք լինելու շարունակել: Ահա թե ինչն է կարևոր ՆԱՏՕ-ի համար. մենք ստիպված կլինենք աշխատել Ռուսաստանին զսպելու երկարաժամկետ ռազմավարության վրա»,- ասել է Կարինշը: