Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի հետ գործընկերությունից ոգևորված՝ Հյուսիսային Կորեան կարող է կարճատև պատերազմ սկսել Հրվ. Կորեայի դեմ. NYT

Ռուսաստանի հետ գործընկերությունից ոգևորված՝ Հյուսիսային Կորեան կարող է կարճատև պատերազմ սկսել Հրվ. Կորեայի դեմ. NYT
Ռուսաստան
13:26, 26 январь 2024
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, բացահայտ թշնամական քաղաքականության անցնելուց հետո, առաջիկա ամիսներին այս կամ այն կերպ կարող է մահաբեր ռազմական գործողություններ ձեռնարկել Հարավային Կորեայի դեմ, ասում են ԱՄՆ պաշտոնյաները: ԱՄՆ նախագահի վարչակազմը պատրաստվում է դեպքերի նման զարգացման, The New York Times-ին հայտնել են մի քանի պաշտոնյաներ։

Թեև պաշտոնատար անձինք ավելացրել են, որ Կորեական թերակղզում լայնածավալ պատերազմի անմիջական ռիսկ իրենք չեն տեսնում, Կիմը կարող է հարվածներ հասցնել այնպես, որպեսզի, իր կարծիքով, խուսափի արագ էսկալացիայից: Ամերիկացի պաշտոնյաներից մեկն ասել է, որ Հյուսիսային Կորեայի որոշումը՝ մեծ քանակությամբ հին հրետանային արկեր և քիչ քանակությամբ ավելի ժամանակակից բալիստիկ հրթիռներ ուղարկել Ռուսաստան Ուկրաինայի դեմ պատերազմի համար, ցույց է տալիս, որ Կիմը չի պատրաստվում երկարատև պատերազմի Հարավի հետ: 

ԱՄՆ պաշտոնատար անձինք պնդում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը իրեն ոգևորված է զգում Ռուսաստանի հետ իր աճող գործընկերությունից, ընդ որում, նա հավանաբար կարծում է, որ կարող է վերահսկել ցանկացած էսկալացիա: