Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կործանվել է ռուսական ուղղաթիռ. ճեղքելով սառույցը՝ այն սուզվել է լճի հատակը. կան զոհեր

Կործանվել է ռուսական ուղղաթիռ. ճեղքելով սառույցը՝ այն սուզվել է լճի հատակը. կան զոհեր
Ռուսաստան
11:56, 05 февраль 2024
Կարելիայում կործանվել է ՌԴ ԱԻՆ Մի-8 ուղղաթիռը: Ուղղաթիռն ընկել է Օնեգա լճի մակերեսին և անցել սառույցի տակ։ Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռում գտնվող երեք մարդ մահացել է։ 

Նախնական տեղեկություններով՝  ուղղաթիռը կործանման ժամանակ ճեղքել է սառույցը և սուզվել հատակը, ինչի պատճառով վթարային փարոսը դադարել է աշխատել ջրում, ինչը դժվարացրել է որոնողական աշխատանքները։ Ուղղաթիռի որոնման վայրում խորությունը կարող է հասնել 50 մետրի։

Որպես կործանման հիմնական վարկածներ հետաքննությունը դիտարկում է անձնակազմի սխալը, եղանակային պայմանները և տեխնիկայի անսարքությունը։