Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փարիզում Ռուսաստանի դեսպանին կկանչեն Ֆրանսիայի ԱԳՆ. պատճառը հայտնի է

Փարիզում Ռուսաստանի դեսպանին կկանչեն Ֆրանսիայի ԱԳՆ. պատճառը հայտնի է
Ռուսաստան
12:43, 05 февраль 2024
Փարիզում Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ, AFP-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

Ըստ դիվանագիտական աղբյուրի՝ կդատապարտվեն Ռուսաստանի կողմից հասցված հարվածները, որոնց հետևանքով անցած շաբաթ Ուկրաինայում զոհվել են հումանիտար ոլորտի երկու ֆրանսիացի բուժաշխատողներ: 

Աղբյուրը հավելել է, որ պաշտոնական Փարիզը կդատապարտի նաև Ֆրանսիայի դեմ ուղղված Ռուսաստանի ապատեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ուկրաինայում ռուսական ուժերի անօդաչուների հարվածների հետևանքով զոհվել էր Ֆրանսիայի երկու քաղաքացի, ևս երեքը վիրավորվել էին։