Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիևում ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է 9 մարդ, այդ թվում՝ հղի կին․ Կլիչկո

Կիևում ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է 9 մարդ, այդ թվում՝ հղի կին․ Կլիչկո
Ռուսաստան
13:13, 07 февраль 2024
Կիևը կրկին հաղորդում է Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հրթիռային հարվածների մասին։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաղորդել է 9 տուժածի մասին՝ նշելով, որ միայն Հոլոսիիվսկի թաղամասի բարձրահարկ շենքից վեց մարդ է հոսպիտալացվել։

«Նրանց թվում հղի կին կա։ Տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները»,- ասել է Կլիչկոն։

Կիևի քաղաքային պետական վարչակազմի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Պովորոզնիկը «Ազատության» ուկրաինական ծառայության հետ զրույցում ասել է, որ հրթիռային հարձակումներից տուժել են նաև Դնեպրի և Հոլոսեևի շրջանների բնակելի հատվածները։
Նա նաև նշել է, որ հարվածից վնասվել է էլեկտրացանցը, մոտ 30 հազար սպառող մնացել է առանց էլեկտրականության։

Աղբյուրը` «Ազատություն» ռադիոկայանի