Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը զենքի համաշխարհային արտահանման իր դիրքերը զիջել է Ֆրանսիային. SIPRI

Ռուսաստանը զենքի համաշխարհային արտահանման իր դիրքերը զիջել է Ֆրանսիային. SIPRI
Ռուսաստան
11:57, 11 март 2024
Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն՝ Ռուսաստանն այլևս ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշորագույն զենք արտահանողը չէ. նա իր դիրքերը զիջել է Ֆրանսիային: 2019-2023 թվականներին Ռուսաստանից զենքի արտահանումը կրճատվել է 53%-ով՝ 2014-2018 թվականների համեմատ։ 

Առաջին անգամ Ռուսաստանը խոշորագույն արտահանողների շարքում իջել է  երրորդ  տեղ՝  երկրորդ  տեղը  զիջելով Ֆրանսիային  (աճը՝ 47%, համաշխարհային արտահանման մասնաբաժինը՝ 11%)։ 

Առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն, որը նախորդ հինգ տարիների համեմատ ավելացրել է վաճառքը 17%-ով (համաշխարհային շուկայի 42%)։