Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլը՝ Թուրքիա կատարելիք Պուտինի «կարևոր» այցի ժամկետների մասին

Կրեմլը՝ Թուրքիա կատարելիք Պուտինի «կարևոր» այցի ժամկետների մասին
Ռուսաստան
15:11, 13 март 2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի հստակ ժամկետները դեռ որոշված չեն, դրանք անհապաղ կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Այցը վաղուց է պատրաստվում: Մենք նույնպես սպասում ենք այդ այցին: Դա կարևոր (այց) է, մենք սպասում ենք այդ շփումներին ռուս-թուրքական ամենաբարձր մակարդակով: Այս պահին այդ շփումների հստակ ժամկետներ չունենք, դրանք շատ օպերատիվ կերպով կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավարին սպասում է մարտի 31-ից հետո։