Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երևանը չի գիտակցում տարածաշրջանում Ֆրանսիայի ռազմական ներկայության ռիսկերը». Զախարովա

«Երևանը չի գիտակցում տարածաշրջանում Ֆրանսիայի ռազմական ներկայության ռիսկերը». Զախարովա
Ռուսաստան
18:34, 13 март 2024
Երևանը չի գիտակցում ֆրանսիացի «հովանավորների» իրական մտադրությունները, ինչպես նաև տարածաշրջանում նրանց ռազմական ներկայության ընդլայնման ռիսկերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Երևանի և Փարիզի միջև կապերի խորացմանն առնչվող հարցին։

«Միամտություն է կարծել, որ Ֆրանսիան պատրաստ է կամ ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը: Եթե նա նման հնարավորություններ ունենար, ապա կօգտագործեր այն երկրներում, որտեղ ուներ պայմանագրային պարտավորություններ»,- ասել է Զախարովան։