Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական քաղաքի բնակիչներին կոչ են արել տարհանվել

Ռուսական քաղաքի բնակիչներին կոչ են արել տարհանվել
Ռուսաստան
14:04, 21 март 2024
Ռուսաստանի Բելգորոդի մարզի Գրայվորոն քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ են արել տարհանվել երկրի խորքային տարածք։

«Դիմում եմ նրանց, ովքեր մնացել են շրջանում:  Իրավիճակը  շարունակում է  լարված մնալ:  Խնդրում եմ ճիշտ  որոշում կայացնել և  ժամանակավորապես լքել քաղաքային շրջանի տարածքը»,- իր ալիքում գրել է վարչակազմի ղեկավար Գենադի Բոնդարևը։

Գրայվորոնի քաղաքային շրջանը, որը ներառում է նաև մոտ մեկ տասնյակ գյուղ, սահմանակից է Ուկրաինայի Խարկովի ու Սումիի մարզերին և պարբերաբար ենթարկվում է գնդակոծությունների։