Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայում մասնակի մոբիլիզացիան ավարտվել է. Սոբյանին

Մոսկվայում մասնակի մոբիլիզացիան ավարտվել է. Սոբյանին
Ռուսաստան
14:09, 17 октябрь 2022
Մոսկվայում մասնակի մոբիլիզացիայի առաջադրանքները կատարվել են ամբողջ ծավալով: Այսօրվանից չի պահանջվում այցելել զինկոմիսարիատ մոբիլիզացիոն ծանուցագրերի համար, երկուշաբթի իր բլոգում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Մոսկվայի զինկոմի տեղեկություններով՝ մասնակի մոբիլիզացիայի առաջադրանքները, որոնք սահմանվել էին նախագահի հրամանի և պաշտպանության նախարարության առաջադրանքների հիման վրա, կատարվել են ամբողջ ծավալով»,- գրել է քաղաքապետը։

Նա հավելել է, որ մոբիլիզացվածների հավաքագրման կետերը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, փակվում են։ «Ծանուցագրերը, որոնք մոբիլիզացիայի ընթացքում ուղարկվել են բնակության վայրեր և ձեռնարկություններ, դադարում են գործել»,- ընդգծել է Սոբյանինը։