Զորակոչվածների ամսական աշխատավարձի չափը սահմանվում է ոչ պակաս քան 195 000 ռուբլի․ ՌԴ նախագահը բարձրացրեց պայմանագրայինների աշխատավարձը

Ռուսաստան
«Վերջին շրջանում մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչված զինծառայողների մեջ դժգոհություն էր առաջացել՝ աշխատավարձի չափի հետ կապված»,- այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՌԴ ԱԽ նիստում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ընդգծեց, որ որոշում է ստորագրել զինծառայողների աշխատավարձի չափի վերաբերյալ․ «Ամսական աշխատավարձի չափը սահմանվում է ոչ պակաս քան 195 000 ռուբլին՝ նախապատրաստական և ուսումնական ժամանակահատվածը ներառյալ»,-ընդգծեց նա։
Պուտինի խոսքով՝ նաև բազմակողմանի աջակցություն կստանան այն անձինք ում հարազատները զորակոչվել են բանակ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Պուտինը մասնակի զորահավաք հայտարարեց ՌԴ-ում։
Պուտինի խոսքով՝ նաև բազմակողմանի աջակցություն կստանան այն անձինք ում հարազատները զորակոչվել են բանակ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Պուտինը մասնակի զորահավաք հայտարարեց ՌԴ-ում։