Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինի համար կառուցել են գաղտնի երկաթուղային գծեր և կայարաններ. «Պրոյեկտ»

Պուտինի համար կառուցել են գաղտնի երկաթուղային գծեր և կայարաններ. «Պրոյեկտ»
Ռուսաստան
13:07, 14 февраль 2023
Ռուսաստանի իշխանությունները վերջին տարիներին կառուցել են երկաթուղային գծեր, որոնք տանում են դեպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայր, ինչպես նաև մի քանի գաղտնի կայարաններ, հայտնում է «Պրոյեկտը»։

 Նովգորոդի մարզի Վալդայում Պուտինի նստավայրից ոչ հեռու գտնվում է պահպանվող երկաթուղային կայարան՝ ուղղաթիռային հարթակով։ «Պրոյեկտի» լրագրողը հայտնաբերել է այն 2022 թվականի աշնանը Վալդայի ազգային պարկի տարածքում։ 

Դատելով արբանյակային լուսանկարներից, որոնք ուսումնասիրել է պարբերականը, Վալդայում Պուտինի համար կայարանը և երկաթուղին կառուցել են 2019 թվականին։ Դրանք օգտագործվում են միայն նախագահի տեղաշարժի համար, «Պրոյեկտին» պատմել են տեղի երեք բնակիչներ։