Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանին կդադարեն հարգել, եթե մենք աչք փակենք Ուկրաինային ցուցաբերվող Ադրբեջանի աջակցության վրա». Զատուլին

«Ռուսաստանին կդադարեն հարգել, եթե մենք աչք փակենք Ուկրաինային ցուցաբերվող Ադրբեջանի աջակցության վրա». Զատուլին
Ռուսաստան
13:23, 17 февраль 2023
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել «կոպիտ պատասխան տալ» «Ուկրաինային աջակցող» ԱՊՀ երկրներին: 

«Նախօրեին Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին աջակցության և մարդասիրական օգնության ցուցաբերման համար։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև միջազգային հարթակներում համագործակցությունը»,- ասել է Զատուլինը։ 

«Ադրբեջանը զենք է մատակարարում Ուկրաինային, մատակարարում է ականներ, որոնք արտադրվել են 2022 թվականին, մենք աչք ենք փակում դրա վրա։ Մենք ստիպված ենք փակում, սրացում չենք ուզում։ Մենք փորձում ենք զսպել պարագիծը, բայց պետք է պարբերաբար կոպիտ արձագանքել, այլապես մեզ կդադարեն հարգել»,-  ասել է Զատուլինը և հավելել, որ ինքը խոսում է ոչ միայն Ադրբեջանի մասին, այլև Ղազախստանի և ԱՊՀ անդամ պետությունների, որոնք աջակցում են Ուկրաինային: