Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի. Թրամփի նախազգուշացումը

Եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի. Թրամփի նախազգուշացումը
ԱՄՆ
14:20, 17 март 2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե ինքը պարտվի 2024 թվականի ընտրություններում, երկրի համար «արյունահեղություն » կլինի, գրում է cnn.com-ը:

Հանրապետականը, մասնավորապես, նկատի է ունեցել ԱՄՆ-ի ավտոարդյունաբերության ոլորտը:

«Մենք պատրաստվում ենք 100% մաքսատուրք սահմանել յուրաքանչյուր մեքենայի վրա, որն անցնում է գիծը... Հիմա, եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի երկրի համար», - ասել է Թրամփը: