Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 27-ի

Թուրքիայում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 27-ի
---
17:05, 13 август 2021
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի արդյունքում գրանցված զոհերի թիվը հասել է 27-ի։ Այդ մասին  գրում է TACC-ը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչությանը:«Ջրհեղեղների պատճառով Քասթամոնու նահանգում 25 քաղաքացի և ևս 2-ը` Սինոփ նահանգում զոհվել են։ Բարթըն նահանգում շարունակվում է մեկ անհետ կորածի որոնումները»,- նշվում է հայտարարության մեջ։ 
Օգոստոսի 12-ի երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր 17 զոհերի մասին, իսկ ավելի վաղ, հայտնել էին 11 զոհի մասին։ 

Թուրքիայի հյուսիսարևելյան մի շարք նահանգներում հորդառատ անձրևներն սկսվել էին օգոստոսի 11-ին, որի արդյունքում ջրհեղեղներ էին սկսվել։ Ավելի վաղ, հայտարարվել էր, որ տարերային աղետի շրջանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, իսկ տարհանվել է ավելի քան 1700 մարդ։ Մոտ 300 բնակավայր մնացել է առանց հոսանքի։ Կամուրջների փլուզման և ճանապարհային ենթակառուցվածքների վնասման պատճառով արգելափակվել է երթևեկությունը Քասթամոնու նահանգի ավտոճանապարհների մեծ մասում, այդ թվում՝ Բարթըն-Քարաբյուք մայրուղում։ Քասթամոնու նահանգի Բոզքուրթ քաղաքում փլուզվել էին մի քանի բարձրահարկ շենքեր։

Սա 2021 թվականին Թուրքիայում տարերային երկրորդ խոշոր աղետն է։ Ավելի վաղ, այդ երկրում սկսվել էին անտառային հրդեհներ։ Սակայն, արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով, ներկայումս հրդեհի բոլոր օջախները վերցվել են վերահսկողության տակ։

Թարգմանությունը՝ Hetq.am: