Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալը

Իրավունք
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյանը իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամգումար:
Մասնավորապես` պարզվել է, որ Վահե Նիկոյանը, 2012 թվականի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը և միաժամանակ իրականացնելով մայրաքաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթների հանձնաժողովների նախագահի գործառույթները, մասնակից ընկերությունների հայտերը որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում գնահատել է բավարար: Այնուհետև հաղթող ճանաչված «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊԸ-ի, ինչպես նաև դրա հետփոխկապակցված ընկերությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում հսկողություն չի իրականացրելծառայությունների ամբողջ ծավալով ու պատշաճ իրականացման նկատմամբ և հաստատել է չմատուցված ծառայություններիդիմաց գումարները փոխանցելու հայտերը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Երևան համայնքի և համայնքի բնակչության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Քննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված ընկերությունների հետ պայմանագրերը կնքելուց հետո՝ 2015 և 2016 թվականներին, «ՍԱՆԻԹԵՔ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Ն.-ի հոր միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ վերջինիս պատկանող` Երևան քաղաքում գտնվող երեք տարածքները ամսական 1000-6000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարձակալությամբ տրամադրելու մասին:
Հիշյալ հանգամանքով պայմանավորված` Վահե Նիկոյանը, նյութական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չի կատարել ծառայողական պարտականությունները և հսկողություն չի իրականացրելնշված ընկերությունների կողմից աշխատանքների իրականացման նկատմամբ: Արդյունքում` աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ մատուցելու համար չեն նախատեսվել բավարար քանակի և չափի տրանսպորտային միջոցներ ու աղբամաններ, եղած աղբատար ավտոմեքենաներն էլ աշխատել են գերծանրաբեռնված, ինչը ժամանակի ընթացքում հանգեցրել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակի անկման:
Երևանի քաղաքապետարանի ու «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊԸ-ի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայությունների պայմանագրերին կից հավելվածներով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների պայմաններում Վահե Նիկոյանը հաստատել է դրանց դիմաց վճարման ենթակա գումարները փոխանցելու հայտերը, որոնց հիման վրա հիշյալ ընկերություններին փոխանցվել է պայմանագրերով նախատեսված ողջ ծառայությունների մատուցման գումարը:
Այսինքն` չմատուցված ծառայությունների համար հիշյալ ընկերություններին անհիմն վճարվել է ընդհանուր 3.002.486.270 ՀՀ դրամ:
Նկատի ունենալով, որ առկա են հանցանքի կատարումը վկայող փաստեր, վարույթն իրականացնող ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Վահե Նիկոյանի նկատմամբ արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին: Միջնորդությունը բավարարվել է, և քննիչի կողմից որոշում է կայացվելազատության մեջ գտնվող մեղադրյալ Վահե Նիկոյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար նրանդատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: