Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ գլխավոր քարտուղարն ազատվել է աշխատանքից

ՊՆ գլխավոր քարտուղարն ազատվել է աշխատանքից
Պաշտոնական
13:00, 08 декабрь 2021
ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանն ազատվել է պաշտոնից․ Factor.am-ին այս մասին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը 2020-ի հուլիսի 27-ին նրան պարգևատրել էր՝ հիմք ընդունելով Սարգսյանի՝ 2020 թվականի առաջին կիսամյակի հաշվետվության դրական արդյունքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Պաշտպանության նախարար էր նշանակվել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Արշակ Կարապետյանին։ Թե որն է եղել Արթուր Սարգսյանի պաշտոնանկության պատճառը և ով կփոխարինի նրան՝ ՊՆ-ից չեն մանրամասնում։