Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել ՀՀ միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգելու համար

Վարչապետը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել ՀՀ միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգելու համար
Պաշտոնական
14:43, 17 декабрь 2021
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրվել է

1950 թվականի նոյեմբերի 4-ին, Հռոմում) ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգելու, ոլորտային շարունակական բարեփոխումներ իրականացնելու, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով՝
  1. ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
  2. հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ: