Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աննախադեպ ցուցանիշ. 2021թ. հունիսին գրանցվել է շուրջ 643 հազար վարձատրվող աշխատատեղ. ՊԵԿ նախագահ. Տեսանյութ

«Վերջին ամիսներին շարունակաբար աշխատատեղերի աճը իր վարքագիծը պահպանել է նաև հունիս ամսվա ընթացքում. գրանցված վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար»,- այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այս ցուցանիշը նախադեպը չի ունեցել. «Այն 34 հազարով ավելի է 2020 թվականից, շուրջ 38 հազարով ավելի է 2019 թվականից և 80 հազարով ավելի է 2018 թվականից»: 

«Հատկանշական է նաև, որ հունիս ամսվա ընթացքում նշված աշխատատեղերին վճարված եկամուտը նույնպես աննախադեպ ցուցանիշ է գրանցել՝ կազմելով շուրջ 139 միլիարդ դրամ»,- հավելեց ՊԵԿ նախագահը:

Նա ընդգծեց, որ միջին աշխատավարձը ևս բարձրացել է. «Ամսական կտվածքով այն դարձել է 216 հազար դրամ»: