Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք աշխատելու եք հանուն Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ ընդդեմ այս իշխանության. Լուսինե Բադալյանը՝ թեկնածուին

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Վահե Հակոբյանը:

«Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության կողմից ներքին անկայունությունը էապես նպաստում է ներդրումների անկմանը»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Նա ցանկացավ իմանալ, թե թեկնածուն աշխատելու է հանուն Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ ընդդեմ այս իշխանության: