Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ն վերսկսեց աշխատանքները. Սեղաններից հավաքել են շշերը, բաժակներն ու ալկոգելը

ԱԺ-ն վերսկսեց աշխատանքները. Սեղաններից հավաքել են շշերը, բաժակներն ու ալկոգելը
Քաղաքականություն
12:21, 25 август 2021
Լարված իրավիճակից հետո ԱԺ-ում վերսկսվել են աշխատանքները։ Պատգամավորների սեղանների վրայից հավաքվել են ջրի շշերը, բաժակները և ալկոգելը։

Նշենք, որ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս ասաց, որ բոլոր այն պաշտպանության նախարարները, որոնք փողով կամ զանգով բանակից մարդ են ազատել, դավաճաններ են, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շիշ նետեց պատգամավորի վրա։

Պատգամավորի այդ քայլից հետո խորհրդարանում իրավիճակը բավական երկար ժամանակ լարված մնաց։ Խորհրդարան մտան նաև ՊՊԾ աշխատակիցները, և հայտարարվեց երկարատև ընդմիջում։