Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խիստ կասկածում եմ, որ ՀՀ-ի վրա Թուրքիայի հարձակման դեպքում ՌԴ սահմանապահները կարողանալու են պաշտպանել․ ԱԺ նախագահ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի դուրսբերման հարցը որոշված է, իսկ հայ-թուրքական սահմանից նրանց դուրսբերման հարց չի քննարկվել։  

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Խոսելով Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի դուրսբերման հարցի մասին՝  Սիմոնյանը նշեց, որ Հայաստանի համար դա արդեն որոշված թեմա է, և այստեղ այլևս քննարկում չկա
«Փորձ է արվում այս գործընթացը ներկայացնել իբրև միջպետական պայմանագրի խախտում։ Սա եղել է միջգերատեսչական համաձայնություն, որի նպատակը եղել է այդ տարածքում օգնել հայ սահմանապահներին, թեթևացնել նրանց բեռը։ Այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա։ Մենք տեղեկացրել ենք՝ շնորհակալ ենք, օգնեցիք, բայց այլևս Հայաստանի Հանրապետությունն այդ օգնության կարիքը չունի։ Մենք կարող ենք մեր օդանավակայանը ինքներս սպասարկել և մեր սահմանապահները նույնպես կարող են իրենց առջև դրած խնդիրը լուծել։