Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ հարաբերությունների խորացումը Արևմուտքի հետ չպետք է հակադրել ՌԴ-ի հետ հարաբերություններին

«Մենք օգտագործում ենք բոլոր հարթակները, որտեղ հնարավոր է ՀՀ պետական շահը բարձրացնել ու անվտանգության բարձրացմանը ուղղված  քայլեր ձեռնարկել, և այս հանդիպումը պետք է հենց այդ կոնտեքստում դիտարկել»: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն- Ֆոն դեր Լյայեն հանդիպմանը։

Հարցին, թե Արևմուտքի հետ մեր օրեցօր զարգացող հարաբերությունները չե՞ն հակադրվում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, Հակոբյանը ասաց. «Ես կարծում եմ՝ ՀՀ-ն ունի բոլոր այն հնարավորությունները, որ խորացնի հարաբերությունները և՛ արևմտյան գործընկերների հետ, և՛ Ռուսաստանի ու ԵԱՏՄ երկրների հետ, այլ բան է, որ մեր գործընկերներին պետք է ներկայացնենք ու բացատրենք ՀՀ-ի պահանջները և կարիքները ու ներկայացնենք այն քայլերը, որոնք միտված են ՀՀ անվտանգության բարձրացմանը»։

Հակոբյանի խոսքով՝ ՀՀ հարաբերությունները ՌԴ-ի հետ չպետք է հակադրել Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանը. «Միջազգային գործընկերների հետ մեր հարաբերությունները պետք է համադրել, ու ՀՀ-ն իր քայլերում պետք է լինի զգույշ ու տրամաբանված»։

Դավիթ Լևոնյան
Մանրամասները՝ տեսանյութում։