Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե սկսենք իմ դիրքորոշումից՝ կգնանք ո՛չ միայն Խորհրդային Հայաստանի, այլ՝ Արևմտյան Հայաստանի քարտեզներով․ ԽՍՀՄ-ը չի ունեցել պետական սահմաններ»․ Արթուր Վանեցյանը՝ Ադրբեջանի հետ հնարավոր սահմանազատման մասին

«Եթե սկսենք իմ դիրքորոշումից՝ կգնանք ո՛չ միայն Խորհրդային Հայաստանի, այլ՝ Արևմտյան Հայաստանի քարտեզներով․ ԽՍՀՄ-ը չի ունեցել պետական սահմաններ»․ Արթուր Վանեցյանը՝ Ադրբեջանի հետ հնարավոր սահմանազատման մասին
 
«Հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը նշում է ադրբեջանական տեղանուններ՝ հայկական տեղանունների փոխարեն, որից հետո Նիկոլ Փաշինյանի թիմակիցները սկսում են արդարացնել, որ Փաշինյանը չի սխալվել, այլ դրանով ուզել է հատուկ ընդգծել, որ ադրբեջանական զինուժը չի մտել հայկական տարածք, այլ գտնվում է իր տարածքում։ Սրանով մենք ի՞նչ ենք տեսնում։ Հիշու՞մ եք, երբ ասվում էր՝ դելիմիտացիա, դեմարկացիա, մենք էլ ասում էինք, որ այս փուլում չի կարելի անել, մեզ մեղադրում էին, որ իբր մենք խաղաղություն չենք ուզում և այլն։ Հիմա, փաստացի, հասկանալով, որ դելիմիտացիա, դեմարկացիա բերելով օրակարգ ունենալու են խնդիրներ՝ այս փուլում, լուռ համաձայնությամբ, փաստացի իրականացնում են այդ դելիմիտացիա, դեմարկացիան՝ Ադրբեջանին ձեռնտու պայմաններով», - այս մասին, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե ի՞նչ սահմաններով են պատկերացնում հնարավոր դելիլիտացիա, դեմարկացիան իրենք՝ Վանեցյանն ասաց, որ նախ պետք է ստեղծվի միջպետական կառավարական հանձնաժողով։ «Քարտեզների մասով, եթե ես ձեզ ասեմ 23 թվի քարտեզ, կամ Խորհրդային միության քարտեզ՝ չեմ կարող ասել։ Եթե սկսենք իմ դիրքորոշումից, մենք կգնանք ոչ միայն Խորհրդային Հայաստան, այլ կգնանք Արևմտյան Հայաստան։ Օրինակ, իշխանությունները հայտարարում են, որ ադրբեջանական տեղանուններով հատվածները ադրբեջանական են՝ մեր հայկական հողերը, որոնք ադրբեջանցիները զավթել են։ Հիմա մենք հարց ենք տալիս՝ ո՞ր քարտեզն եք հիմք ընդունում», - ասաց Արթուր Վանեցյանը։

Դիտարկմանը, որ իշխանությունը հիմք է ընդունում Խորհրդային միության քարտեզները, Վանեցյանն ասաց․ «Խորհրդային միությունը չի ունեցել պետական սահմաններ։ Հայաստանի և Ադրբեջանի Խորհրդային հանրապետությունները ունեցել են վարչական տարածքներ։ Վարչական տարածքները գծվում են ըստ հողօգտագործման։ Այսինքն, պայմանական, մի կոլխոզի նախագահ ասել է՝ մեր կովերը, որ այս հատվածով գան-գնան՝ մեզ ավելի հարմար կլինի, ձեր ոչխարներն էլ թող մյուս հատվածով գնան։ Այդպես գծվել է սահման»։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Վովա Հակոբյան