Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնդկաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահին Անկախության տոնի առթիվ

Հնդկաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահին Անկախության տոնի առթիվ
Քաղաքականություն
21:47, 22 сентябрь 2021
Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլան շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին Անկախության տոնի առթիվ

«Խնդրում եմ, ընդունեք իմ լավագույն ցանկությունները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:

Հնդկաստանը եւ Հայաստանի Հանրապետությունը ջերմ եւ սրտագին հարաբերություններ ունեն՝ հիմնված փոխադարձ վստահության եւ բարի կամքի վրա: Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին երկու երկրների միջեւ ընդլայնված երկկողմ եւ խորհրդարանական կապերը կզարգանան:

Ձերդ գերազանցություն, օգտվելով հնարավորությունից` ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն եւ երջանկություն, ինչպես նաեւ խաղաղություն ու բարեկեցություն Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին»,-նշված է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակի շնորհավորական ուղերձում: