Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակառակորդը Կարմիր շուկայի ուղղությամբ անկանոն կրակ է բացել

Հակառակորդը Կարմիր շուկայի ուղղությամբ անկանոն կրակ է բացել
Քաղաքականություն
19:38, 02 ноябрь 2021
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա  համայնքի  ուղղությամբ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, հակառակորդի բանակի առաջատար ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել. այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։

«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», -֊ նշել է Սարումյանը՝ հավելելով, որ դեպքի մասին  տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։