Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով պետք է դիմել ԵԱՀԿ ՄԽ». Ստեփան Գրիգորյան

«Դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով պետք է դիմել ԵԱՀԿ ՄԽ». Ստեփան Գրիգորյան
Քաղաքականություն
15:29, 06 ноябрь 2021
«Միջա՞նցք, թե՞ ճանապարհ, ո՞րը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը․ «3+3», «3+2», «5+3» թեմայով քննարկում է կազմակերպվել Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի «թինք-թենք» վերլուծական կենտրոնի կողմից։
 
Բանախոսներից քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով դելիմիտացիայի և դեմարկացիայի խնդրին, Ռուսաստանի և Վրաստանի օրինակը բերելով նշեց, որ 2008 թվականի պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը՝ պատճառաբանելով, որ տեղի բնակչության անվտանգությունն ապահովված չէ։ Նույնը, ըստ Գրիգորյանի, տեղի չունեցավ Արցախում՝ Ռուսաստանը զորք մտցրեց Արցախ, բայց չճանաչեց Արցախի անկախությունը։ 

«Դա ինձ համար նշանակում է, որ ես չեմ կարող Ռուսաստանի ասածները «հալած յուղի» տեղ ընդունել։ Ադրբեջանը տեղահանեց Արցախի հայերին՝ Շուշիից, Հադրութից, բայց ՌԴ-ն չճանաչեց Արցախի անկախությունը։ Դա նշանակում է, որ ՌԴ դիրքորոշումն ասիմետրիկ է։ Դա նշանակում է, որ ես չեմ հավատում իրենց դեմարկացիայի միջնորդությանը։ Դրա համար եմ ասում, որ հարցը պետք է տեղափոխենք ԵԱՀԿ, որի անդամ ենք», - ասաց քաղաքագետը։

Թե ինչպե՞ս պետք է դիմադրենք ռուսական ճնշումներին, Ստեփան Գրիգորյանը նշեց, որ երբ դիմում էինք ԵԽԽՎ-ին, որ գերիների հարցը մտնի օրակարգ, Ռուսաստանը դեմ քվեարկեց, բայց մենք դիմեցինք և 15 ռազմագերի վերադարձավ։ «Հայաստանը դիմեց ու արդյունքը ստացավ։ Դրանից Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվի, ավելին՝ ավելի կհարգի։ Ուղղակի պետք է ուղղակիորեն դիմենք ԵԱՀԿ։ Բայց մի բան փոխվեց՝ Միացյալ Նահանգները եկավ տարածաշրջան», - ասաց Ստեփան Գրիգորյանը։