Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի նախագահի օգնականը կոչ է արել «նվազագույնի հասցնել» մեջբերումները ՀՀ լրատվամիջոցներից

Ադրբեջանի նախագահի օգնականը կոչ է արել «նվազագույնի հասցնել» մեջբերումները ՀՀ լրատվամիջոցներից
Քաղաքականություն
16:48, 02 декабрь 2021
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կոչ է արել «նվազագույնի հասցնել մեջբերումները հայկական լրատվամիջոցներից»։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ելույթ ունենալով այսօր «Խաղաղություն հանուն մշակույթի» գլոբալ արշավի գործընկերների ֆորումում, նա հայտարարել է, որ «հայկական լրատվամիջոցների կողմից կեղծ տեղեկատվության տարածումը կապված է Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետ»։

«Այդ տեղեկատվությունը Հայաստանում տարածվում է ներքին օգտագործման համար»,- ասել է նա