Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևների ընտանիքը լոնդոնյան անշարժ գույքի խոշոր սեփականատերերից մեկն է. Chatham House

Ալիևների ընտանիքը լոնդոնյան անշարժ գույքի խոշոր սեփականատերերից մեկն է. Chatham House
Քաղաքականություն
20:57, 09 декабрь 2021
Բրիտանական Chatham House փորձագիտական-վերլուծական կենտրոնը հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես են նախկին խորհրդային հանրապետությունների և Միության փլուզումից հետո ստեղծված «ավազակապետական» ռեժիմների ներկայացուցիչներն անշարժ գույք ձեռք բերել Մեծ Բրիտանիայում, առավելապես՝ Լոնդոնում՝ չնայած երկրում կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի քաղաքականությանը. գորւմ է 1lurer-ը:

Նյութում ներկայացված է հետխորհրդային երկրների քաղաքական դեմքերի կողմից 1998-2020 թթ. անշարժ գույքի հայտնի գնումների ցանկը:

Միայն 27 միավոր անշարժ գույք վաճառվել է Ադրբեջանի ներկայացուցիչներին։ Նրանց թվում գլխավոր տեղը զբաղեցնում են Ալիև-Փաշաևների իշխող կլանի ներկայացուցիչները: Նրանց ընդհանուր առմամբ բաժին է ընկել 17 միավոր վաճառված անշարժ գույք, որոնք, ըստ հետաքննության նյութերի, ներառում են բնակելի համալիրներ, ռեստորաններ, հյուրանոցներ և այլն՝ զբաղեցնելով գրեթե ամբողջ փողոցներ:

Ադրբեջանի ցուցակի մյուս անդամները, թեև ազգակցական կապ չունեն իշխող կլանի հետ, կապված են նաև Ալիևների ընտանիքի հետ տարբեր խողովակներով։

Լոնդոնում անշարժ գույքի գնորդների ցուցակում ընդգրկվել են նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի իշխող ընտանիքների անդամներ և օլիգարխներ: