Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդեն երկու օր է, ինչ «Հայաստան» խմբակցությունը չի պատասխանել Ալեքսանյանի հարցերին

Արդեն երկու օր է, ինչ «Հայաստան» խմբակցությունը չի պատասխանել Ալեքսանյանի հարցերին
Քաղաքականություն
23:46, 11 декабрь 2021
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Արդեն երկու օր է, ինչ ԱԺ ամբիոնից հարցրել եմ․ «Որտեղի՞ց Արթուր Ղազինյանին ինֆորմացիա, որ ադրբեջանի կողմից հնարավոր սանձազերծելիք պատերազմը կարող է կանխվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով և այլ վարչապետի ընտրությամբ։ Որտեղի՞ց Ագնեսա Խամոյանին վստահություն, որ եթե Ռոբերտ Քոչարյանը վարչապետ լիներ, պատերազմ չէր լինի»։ Երկու օր է, ինչ այս հարցերին պատասխան չկա։ Երկու օր է, մի ամբողջ ընդդիմադիր խմբակցություն չի պատասխանում, թե ինչու՞ էր իրենց պատգամավորը հարցի միջոցով պնդում, որ Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխությունը կարող է կանխել հնարավոր սանձազերծելիք պատերազմ։ 

Հասարակ տրամաբանությունը հուշում է, որ կամայական երկրի հակառակորդ պետության վրա հարձակվելու պլանները կարող են հետաձգվել կամ չկայանալ միայն այն պարագայում, երբ հարձակման օբյեկտ հանդիսացող երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը ուղղակիորեն և անկասկած բխի հարձակվող կողմի շահերից։ 

Պնդել եմ և պնդում եմ, որ այս հարցերի պատասխանները կան միայն մի մաայրաքաղաքում և այդ մայրաքաղաքը Երևանը չէ։