Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտաքին միջավայրում շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ. Փաշինյան

Արտաքին միջավայրում շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ. Փաշինյան
Քաղաքականություն
12:25, 30 декабрь 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի մեկնարկին շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ 2021թ.-ին կատարած աշխատանքի համար։

Վարչապետը նշեց, որ 2021թ-ը հետպատերազմայն հետևանքների արտահայտման տարի էր և լուրջ ջանքեր պահանջվեցին, որ ՀՀ-ում և դրա շուրջ իրավիճակը կարողանան կառավարելի պահել։

«Պետական կառավարման համակարգից շատ մեծ ջանքեր պահանջվեցին, որ մենք կարողանանք անցնցում հաղթահարել 2021 թվականը։ Արտաքին միջավայրում շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ։ 2021-ի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները, ինչպես նաև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպն էլ ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները, և ես առաջարկում եմ, որ հիմա մեկ րոպե լռությամբ հարգենք 2021-ի ընթացքում և նախկինում իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած նահատակների հիշատակը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։