Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչական դատարանը անվավեր է ճանաչել «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամների կազմակերպած համայնքապետի «ընտրությունները»

Վարչական դատարանը անվավեր է ճանաչել «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամների կազմակերպած համայնքապետի «ընտրությունները»
Քաղաքականություն / Հայաստան
20:33, 30 декабрь 2021
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վարչական դատարանը բավարարել է Փարաքար համայնքի ավագանու ՔՊԿ և «Դավիթ Մինասյան» դաշինքի անդամների բողոքը և անվավեր ճանաչել «Ապրելու երկիր» կուսակցության ավագանիների կազմակերպած համայնքապետի «ընտրությունները»։

Կարծում եմ ՝ սա լավ դաս կլինի «Ապրելու երկիր»-ի համար, ու նրանք վերջապես կհասկանան, որ շառլատանություն անելը բնավ լավ բան չէ, հատկապես, երբ քաղաքական հայտ ես փորձում ներկայացնել։ Իսկ մեզ մնում է շնորհավորել փարաքարցիներին, քանզի նրանց քվեները շառլատանությամբ գողանալ փորձողները ձախողվեցին»։