Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուկաշենկոները և Մարգարիտա Սիմոնյաններն արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանին. Հովիկ Աղազարյան

Այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հերթական նիստ: Այժմ քննարկվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Լուկաշենկոները և Մարգարիտա Սիմոնյաններն իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի պետականությանը և իշխանություններին: Լավ կլինի, որ Լուկաշենկոն նման գնահատականներ տալուց առաջ մի հատ մտնի Մինսկի իր օդանավակայանը, որն ավելի շատ հիշեցնում է խոզանոց»,- իր ելույթում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Այնուհետև նա անդրադարձավ քննարկվող հարցին և նշեց. «Ընդդիմության նպատակը հասկանալի է, բայց այդ նպատակին չի հասնի այս մոտեցումը»:

Մանրամասն՝ տեսանյութում: