Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում է պետք Հայաստանը. Վաղարշակ Հակոբյանը հիշեցրեց ղազախական վերջին դեպքերը

Այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հերթական նիստ: Այժմ քննարկվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Հայաստան» դաշինքն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 100 հազար դրամ:

ՔՊ խմբակցության Վաղարշակ Հակոբյանը, շեղվելով թեմայից, անդրադարձավ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի երեկվա հայտարարությանը և ասաց. «Լուկաշենկոյի որակումներն իսկապես դատապարտելի են, մեր գործընկեր երկրի ղեկավարը իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի հասցեին»:

Նա հիշեցրեց ղազախական վերջին դեպքերը և նշեց. «Ես վստահ եմ, որ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք և ում է պետք Հայաստանը»:

Մանրամասն՝ տեսանյութում: