Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը չի հրաժարվի միջուկային ծրագրից. Ալի Խամենեի

Իրանը չի հրաժարվի միջուկային ծրագրից. Ալի Խամենեի
Քաղաքականություն / Աշխարհ
21:46, 10 март 2022
«Իրանը չի հրաժարվի տարածաշրջանում իր ներկայությունից և իր խաղաղ միջուկային ծրագրից, որպես ազգային իշխանություն սահմանող երկու հիմնական գործոն»: Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ ցանկացած երկրի համար կենսական կարևորություն է ունենալ ազգային իշխանություն:

«Ազգային իշխանության հիմքը անվտանգությունն ու պաշտպանական ուժն է, ինչպես նաև տնտեսությունը, ազգային բարեկեցությունը և ապահովված գոյությունը, քաղաքական մանևրելու և բանակցությունների հաշվին ազգային շահերն առաջնորդելու ունակությունը: Տարածաշրջանային ներկայությունը մեզ ապահովում է  ռազմավարական հմտություններ և ազգային ուժ: Միջուկային ոլորտում գիտական առաջընթացը պայմանավորված է մոտ ապագայում երկրի կարիքներով»,- ասել է Խամենեին: