Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աստված չանի, եթե պատերազմ է սկսվում, Վանաձորում պետք է ՏԻՄ չլինի՞. առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց իշխանության նախագիծը

Աստված չանի, եթե պատերազմ է սկսվում, Վանաձորում պետք է ՏԻՄ չլինի՞. առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց իշխանության նախագիծը
Քաղաքականություն
14:55, 01 апрель 2022
Հայաստանը իր պատմության առաջին օրվանից անվտանգության խնդիր է ունեցել. սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը գրեթե նույնն է եղել՝ միշտ բարձր է եղել, իսկ ի՞նչ եք արել դուք, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ներկայացրել:  Ձեր միակ օրակարգը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ու զուգորդված խոսակցություն Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ: Այս մասին, այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ընդդիմությանը:

Սիմոնյանի խոսքով՝ ժողովուրդն ամեն ինչ տեսնում է ու ճիշտ գնահատական է տալիս։
«Դրա համար, երբ «զավթում են», պետք է մարդկանց հետ այնպիսի հարաբերություններ, այնպիսի քաղաքականություն կառուցել, որ հնարավորություն ունենալ մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Մեկ այլ բան, եթե Աստված մի արասցե, պատերազմ է սկսվում, Վանաձորում պետք է ՏԻՄ չլինի՞, կամ որևէ համայքնում պետք է տեղական ինքնակառավաման համայնք չլինի՞, բա պաշտպանությունը ո՞նց ենք կազմակերպելու»,- ասաց Սիմոնյանը:

Նշենք, որ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Տեղական ինքնակառավարման մասին օրենքում:
Նախագծով առաջարկվում է ՝այն համայնքներում, որտեղ ինչ-որ պատճառով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել: