Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու ու քննարկվելու․ Աղաջանյան

Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու ու քննարկվելու․ Աղաջանյան
Քաղաքականություն
16:09, 05 апрель 2022
Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու ու քննարկվելու, վաղը Բրյուսելում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ հայտնում է Ազգային ժողովի արտաքին հարբերությունների հանձնաժողովի ղեկավարը։

«Իհարկե այն ֆոնը, որը որ նախորդում է այս հանդիպմանը, լավագույնը չէ, մեղմ ասած, և, բնականաբար, այդ հանդիպման ընթացքում պետք է շատ ցավոտ և սուր հարցեր դրվեն սեղանին, և կողմերը փորձեն այդ սուր կետերը հարթել և փորձել առաջ շարժվել, որը, մեղմ ասած, հեշտ չի լինելու, բայց սա է ակնկալիքը», - ասաց Էդուարդ Աղաջանյանը։

Փաշինյան-Ալիև հանդիպումը վաղը տեղի է ունենալու վերջին շաբաթների Արցախում խիստ լարված մթնոլորտի ֆոնին․ ադրբեջանական կողմը, խախտելով պայմանավորվածությունները, ներխուժել էր խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Բացի այդ Բաքուն մինչ օրս չի արձագանքել խաղաղության բանակցություններում նաև Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու և այս հարցով Մինսկի խմբին դիմելու՝ Հայաստանի առաջարկը։

Ավելի վաղ Երևանը Բաքվի՝ միամյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկը համարել էր ընդունելի՝ նշելով, սակայն, որ Ադրբեջանի առաջ քաշած հինգ կետերն ամբողջական չեն և պետք է լրացվեն։

«Փորձը ցույց է տալիս, որ իրապես շահագրգռված չէ խաղաղության հաստատմամբ, և դրա մասին խոսում են ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները հետպատերազմյան ժամանակահատվածում, չնայած որ հրապարակայնորեն և տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանը մշտապես հնդես է գալիս որպես խաղաղության կողմնակից՝ վերջնական, իրական խաղաղության հաստատման կողմնակից», - նշեց Աղաջանյանը։

Արտաքին հարբերություններին հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ այնուամենայիվ Հայաստանը չի հրաժարվում իր հայտարարած խաղաղության օրակարգից և վաղվա հանդիպման ընթացքում ևս փորձելու են քայլեր անել այդ ուղղությամբ։

«Հայկական կողմը հանդես է գալիս խաղաղության հաստատման որպես կողմնակից և որոևէ պարագայում չենք պատրաստվում հրաժարվել դիվանագիտական ճանապարհով այս հարցի հանգուցալուծումից»։

Աղբյուր՝ azatutyun.am