Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առուշ Առուշանյանը չմասնակցեց ավագանու նիստին

Առուշ Առուշանյանը չմասնակցեց ավագանու նիստին
Քաղաքականություն
17:06, 05 апрель 2022
Գորիս համայնքի ավագանու ապրիլի 5-ի հերթական նիստը պետք է վարեր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Նշենք, որ նա մարտի 28-ին է ազատվել կալանքից․ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվեց 6 ամիս 17 օր ժամկետով ազատազրկման, բայց դատարանը պայմանականորեն պատիժը չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան։ Առուշ Առուշանյանը, սակայն նիստը չի վարելու, քանի որ մասնակցելու է Երևանում կայանալիք ընդդիմության հանրահավաքին։ Նիստը վարում է, համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը։

Նիստի օրակարգում 9 հարց է ընդգրկված։

Դատարանի որոշմամբ Առուշանյանը իրավունք չունի զբաղեցնելու ղեկավար պաշտոններ տեղական ինքնակառավարման մարմիններում՝ 5 տարի ժամկետով։

Սակայն մինչեւ վճռի ուժի մեջ մտնելը՝ Առուշանյանը լինելու է համայնքի ղեկավար՝ բոլոր լիազորություններով։

Aravot.am-ի տեղեկություններով, գորիսեցիներից բացի՝ Սիսիանից էլ հանրահավաքին մասնակցելու են Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի կողմնակիցները։ Վերջինս է հոգացել միտինգավորների ծախսը։