Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը, ստեղծել է քաղաքական ճգնաժամ միջազգային գործընկերների համար․ Իշխան Սաղաթելյանն ազդարարում է «Դիմադրություն» շարժման ավա՞րտը

Շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը, ստեղծել է  քաղաքական ճգնաժամ միջազգային գործընկերների համար․ Իշխան Սաղաթելյանն ազդարարում է «Դիմադրություն» շարժման ավա՞րտը
Քաղաքականություն
14:55, 14 май 2022
Ուզում եմ արձանագրել մի քանի կարևոր ձերքբերումներ, որոնք այս օրերին շարժումը ունեցել է. այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«1. Շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը: Սա ակնհայտ փաստ է:

2. Շարժումը ստեղծել է իրական ակնհայտ քաղաքական ճգնաժամ, այդ թվում նաև մեր միջազգային գործընկերների համար, առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը:

3. Շարժումը ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում և Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի երկիրը որևէ զիջումների տանելու համար:

4. Շարժումը ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևավորված պահանջ՝ այ իշխանությունների հեռացման համար»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ «Դիմադրություն» շարժումը իր ծավալներով, չափերով և ժողովրդականությամբ վերջին 30 տարում բացառիկ է, և «ըստ էության, Ղարաբաղյան 2-րդ շարժում է»: