«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ԱԳ նախարարի հետ քննարկել են խաղաղության օրակարգին, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և Արցախյան հարցի կարգավորմանը վերաբերող հարցեր

Քաղաքականություն
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ, այսօր այցելել են Արտաքին գործերի նախարարություն։
Նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկվել են խաղաղության օրակարգին, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և Արցախյան հարցի կարգավորմանը վերաբերող հարցեր։