Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ասուլիսի ձևաչափը փոխելու պահանջ ներկայացրած մի շարք լրատվամիջոցներ ուղիղ եթերում շոու են տենչում․ դրա ժամանակը չէ․ չորրորդ իշխանությունը պետք է պատասխանատվության իր բաժինը գիտակցի․ Արման Բաբաջանյան

Ասուլիսի ձևաչափը փոխելու պահանջ ներկայացրած մի շարք լրատվամիջոցներ ուղիղ եթերում շոու են տենչում․ դրա ժամանակը չէ․ չորրորդ իշխանությունը պետք է պատասխանատվության իր բաժինը գիտակցի․ Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
15:50, 26 июнь 2022
Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Խորապես համոզված եմ, որ վարչապետի վաղվա ասուլիսի հասցեատերը ոչ այնքան ներքին, որքան արտաքին լսարանն է։ Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչպիսի մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը, և այս իրավիճակում, բնականորեն երկրի ղեկավարը ընտրել է իր ուղերձը/ուղերձները տեղ հասցնելու այս ձևաչափը։ 

Երկրի առջև ծառացած խնդիրները համազգային գիտակցում և ընկալում են պահանջում։ Չորրորդ իշխանությունը պետք է պատասխանատվության իր բաժինը գիտակցի, ոչ պակաս քաղաքական միջավայրի մյուս սուբյեկտներից։ Նրանցից շատերը, մեծ մասը, հենց այդպես էլ շարունակում են իրենց գործունեությունը։

Ցանկության դեպքում, վարչապետը կարող է հարցազրույց տալ ընտրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին, Հանրայինին։ Բայց հաշվի առնելով մի շարք իրողություններ ընտրվել է հենց այս ձևաչափը։ 
Ասուլիսի ձևաչափը փոխելու պահանջ ներկայացրած մի շարք լրատվամիջոցներ ուղիղ եթերում շոու են տենչում։ Հավատացեք դրա ժամանակը չէ։ 

Վարչապետի աշխատակազմին հորդորում եմ պատրաստվել վարչապետի վաղվա ասուլիսին՝ նախապես ծրագրված ձևաչափով։