Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ներկայացված նախագծից բացի, ունենալու ենք ԸՕ-ի խորքային, բովանդակային փոփոխությունների նախագիծ»․ Համազասպ Դանիելյան

«Ներկայացված նախագծից բացի, ունենալու ենք ԸՕ-ի խորքային, բովանդակային փոփոխությունների նախագիծ»․ Համազասպ Դանիելյան
Քաղաքականություն
14:03, 01 апрель 2021
ԱԺ արտահերթ նիստում ներկայացված նախագծից բացի, ունենալու ենք Ընտրական օրենսգրքի խորքային, բովանդակային փոփոխությունների առանձին նախագիծ: Ազգային ժողովում  ԸՕ-ի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

«Ընդամենը 10 ամիս առաջ այս նույն դահլիճում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթ ընդունվեց, բայց դա նվիրված էր ՏԻՄ ընտրություններին: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բոլոր խմբակցությունները համահեղինակեցին: Չեմ հիշում այն ժամանակ որևէ մեկին, որ հանդիմաներ, թե ռեյտինգային ընտրակարգն ինչու եք հանում: Մենք ծրագրել էինք՝ ռեյտինգայինը փոխվելու է 2020-ի աշնանը կամ 2021-ի գարնանը, որից հետո մենք արդեն համալիր փոփոխություններ կունենայինք: Ցավոք չեղավ: Հիմա գործում ենք հնարավորինս անելու տրամաբանության մեջ»,- նշեց Դանիելյանը:

Պատգամավորի խոսքով՝ ԱԺ արտահերթ նիստում ներկայացված նախագծից բացի, ունենալու են Ընտրական օրենսգրքի խորքային, բովանդակային փոփոխությունների առանձին նախագիծ: «Մեր հաջորդ նիստերին գալու է այն նախագիծը, որն ուզում եմ մեր «Լուսավոր Հայաստանի» գործընկերներին հիշեցնել՝ շրջանառության մեջ է դրվել շատ ավելի վաղ, քան արտահերթ ընտրությունների պայմանավորվածությունը»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այս պահին անհրաժեշտություն է՝ օրենսդրությամբ օր առաջ ամրագրել, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին չի լինելու ռեյտինգային ընտրակարգ: