Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահ եղեք, հաղթանակը ժողովրդինն է լինելու. Տավրոս Սափեյանը՝ Դիանի բնակիչներին․ տեսանյութ

Այս տարվա սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։

«Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի 17 համայնքներում։ Թալինում ՔՊ-ն քարոզարշավն սկսեց այսօր՝ Դիան համայնքից։ ՔՊ-ի Թալինի նախընտրական ցուցակը գլխավորում է Թալինի համայնքպետի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանը։

Դիանցիների հետ հանդիպմանը Տավրոս Սափեյանը նշեց, որ դեկտեմբերի 5-ից հետո տասը ամիս անց իրենք կրկին դիմում են դիանցիների օգնությանը և մանրամասնեց, թե ինչ նկատի ունի։

«Տեղյակ եք, որ բացի ՔՊ-ից առաջադրված են ևս չորս ուժեր՝ Դաշնակցություն, «Կայունություն», «Արդար Հայաստան», «Իմ համայնք»։  Մեծ հաշվով բան չի փոխվել, փոխվել են միայն  կուսակցությունները, մարդիկ մնացել են նույնը։ Այս տասը ամիսների ընթացքում բազմաթիվ գործեր են արվել գյուղերում և քաղաքում։ Չկա մի համայնք, որտեղ գործ չի արվել»,- ասաց Տավրոս Սափեյանը։

Նա նշեց, որ նախորդ քարոզարշավի ժամանակ էլ ասել է, որ հաղթանակը ժողովրդինն է լինելու, հիմա էլ նույնն է ասում և խնդրում է սեպտեմբերի 25-ին գնալ ընտրության և իրենց ձայնը տալ համար 7-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Թադևոսյան