Քաղաքացիակենտրոն
լրատվություն

4 տարի անց Թուրքիան Իսրայելում դեսպան է նշանակել

4 տարի անց Թուրքիան Իսրայելում դեսպան է նշանակել
Քաղաքականություն
18:59, 07 октябрь 2022
Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը փաստացի նոր փուլ է մտել։ 2018-ից այս կողմ գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով տարվող միջպետական հարաբերությունների նշաձողը արդեն բարձրացվել են դեսպանի մակարդակի։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հարաբերությունների կարգավորման շրջանակներում Իսրայելը Թուրքիայում դեսպան էր նշանակել Իրիթ Լիլլիանին։ Իսկ Էրդողանի հրամանագրով Թուրքիան 4 տարի անց Թել Ավիվում նշանակեց իր դեսպանին՝ Շաքիր Օզքան Թորունլարին, ով 2010-2014թթ. զբաղեցրել է Երուսաղեմում գլխավոր հյուպատոսի, իսկ Պաղեստինում դեսպանի պաշտոնը։

Թորունլարը կադրային դիվանագետ է, նա 2008-2010թթ. Բանգլադեշում եղել է Թուրքիայի դեսպանը, իսկ 2017-2021թթ.՝ Հնդկաստանում։