Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոսք տալու համար շնորհակալ եմ, բայց նիստը վարելուն դեռ պատրաստ չեմ․ Լուկաշենկոն՝ Նիկոլ Փաշինյանին

Խոսք տալու համար շնորհակալ եմ, բայց նիստը վարելուն դեռ պատրաստ չեմ․ Լուկաշենկոն՝ Նիկոլ Փաշինյանին
Քաղաքականություն
20:09, 23 ноябрь 2022
«Մենք 17  ծրագրերից 15-ով կոնսենսուսային որոշում ունենք։ Երկու ծրագիր ուղարկել ենք լրամշակման։ Մինչև ստորագրման արարողությանն անցնելը ես ցանկանում խոսքը և ՀԱՊԿ նախագահությունը տալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին»,- այս մասին այսօր ՀԱՊԿ նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Արձագանքելով Ալեքսանդր Լուկաշենկոն ասաց, որ խոսք տալու համար իհարկե շնորհակալ է, բայց առաջարկեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանն այսօրվա նիստը մինչև վերջ վարի, քանի որ ինքը դրան դեռ պատրաստ չէ։

Նշենք, որ այսօր ՀԱՊկ նախագահությունը Հայաստանից անցնում է Բելառուսին։