Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե այսպես շարունակենք գործել, այնպես, ինչպես այսօր քննարկեցինք, ապա հայ-ադրբեջանական հակամարտությունը կավարտվի և կկնքվի խաղաղության պայմանագիր․ Ալեքսանդր Լուկաշենկո

Եթե այսպես շարունակենք գործել, այնպես, ինչպես այսօր քննարկեցինք, ապա հայ-ադրբեջանական հակամարտությունը կավարտվի և կկնքվի խաղաղության պայմանագիր․ Ալեքսանդր Լուկաշենկո
Քաղաքականություն
21:21, 23 ноябрь 2022
«Բելառուսն ընդունում է ՀԱՊԿ նախագահությունը միջազգային հարաբերությունների համակարգային ճգնաժամի շրջանում։ Արևմուտքի երկրները համառորեն փորձում են վերադառնալ միաբևեռ աշխարհակարգին՝ փաթաթելով իր խաղի կանոնները»,- այդ մասին այսօր ՀԱՊԿ նիստից հետո իր ելույթում ասաց Բելառուսի նախագահ, ՀԱՊԿ նախագահությունն այսօր ընդունած Ալեքսանդր Լուկաշենկոն։


Նրա խոսքով՝ միջազգային իրավունքի նորմերին փոխարինելու է եկել, անհնազանդ երկրների ուժի դիկտատը՝ պատժամիջոցների պրակտիկան։ 

Ըստ նրա՝ ընթացող միջազգային, տարածաշրջանային ճգնաժամն անուղղակի կերպով անդրադառնում է նաև մեր կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի վրա, որը ենթարկվում է բազմապլան մարտահրավերների ու վտանգների։    

«Սրանք ժամանակակից միաջզգային գեոպոլիտկ իրողություններն են, որոնցում ստիպված է գոյություն ունենալ ՀԱՊԿ-ը և պարտավորէ  արձագանքել, ընդ որում և՛ ներքին և արտաքին ուրվագծով»,- ասաց Լուկաշենկոն։

Վերջինս նաև ասաց, որ քննարկվող հարցերում առաջին անգամ իրենք պայմանավորվեցին այն բանի մասին, որ կան հպման կետեր, որոնցում հնարավոր է համաձայնության գալ և եթե այսպես շարունակենք գործել, այնպես ինչպես այսօր քննարկեցինք ապա հայ-ադրբեջանական հակամարտությունը կավարտվի և կկնքվի  խաղաղության պայմանագիր։