Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Փաստորեն 98-ի պալատական հեղաշրջմամբ եկած Սերժ Սարգսյանի համար Ղարաբաղն ընդամենը իշխանություն վերցնելու պատրվակ էր». Վիգեն Խաչատրյան

Գերագույն խորհրդի և ԱԺ  նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Civic.am-ի հետ հարցազրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած գնահատականներին՝ նշեց. «Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ մեկտեղ 98-ի պալատական հեղաշրջման հիմնական կազմակերպիչներից մեկն էր։ Այս 20 տարիները ցույց տվեցին, որ Ղարաբաղը նրանց համար պատրվակ էր իշխանությունը վերցնելու և այն չարաշահելու համար»։
 
 ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ առաջին գումարման պատգամավոր Վիգեն Խաչատրյանը այսպես մեկնաբանեց 1998 թվականի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը։ Ըստ Խաչատրյանի` Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցը շահարկում է ռևանշի հասնելու համար։ «Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրենց մեղքերը փորձում են բարդել մյուսների վրա։ Նրանք այս ողբերգության հիմնադիրներն են», - պնդեց Խաչատրյանը։
 
 Ըստ նրա՝ իշխանության եկած նոր սերնդի համար Ղարաբաղը նպատակ է, այլ ոչ՝ միջոց։ 

 Մեր հարցին, թե կարող էր գործող իշխանությունը խուսափել պատերազմից, Վիգեն Խաչատրյանը պատասխանեց, որ մեր հասարակությունը պատրաստ չէր դրան։ 

 Ըստ Խաչատրյանի՝ տեսական շանսեր կային, բայց գործնականում դա անել անհնար էր։ 
 
Մանրամասն՝ տեսանյությում։
Վովա Հակոբյան