Պարոն Աբովյան, մի՛ ճամարտակեք, մենք գիտենք՝ որտեղից եք գալիս․ Արման Բաբաջանյան․ Տեսանյութ
«Պարոն Աբովյան, ռուսները կգնահատեն ձեր հայտարարությունները»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին՝ ասաց Արման Բաբաջանյանը։
Աբովյանն էլ տեղից ինչ-որ բան ասաց, որին Բաբաջանյանն արձագանքեց հետևյալ կերպ․
«Ես ամերիկացիների հետո որևէ շփում չեմ ունեցել և ամենաբարձր մակարդարկով նույնիսկ ձեր հանդիպումներին չեմ կարող հասնել։ Սա առհասարակ կապ չունի ամերիկացիների, կապ չունի ռուսների և մյուսների հետ։ Սա կապ ունի կոնկրետ մեր՝ Հայաստանի շահի հետ և Ձեր այդ աղճատված այս մտքերը, որոնք, որ Դուք այստեղ բերում եք, իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Հայաստանը շատ հստակ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, իր տարածք, ՀԱՊԿ-ի տարածք խուժած ադրբեջանցիներին դուրս դնելու համար հրավիրել է կոնկրետ գործողություններ ձեռնարկել, դրա փոխարեն մենք ստացել ենք պատասխան, որ Ադրբեջանը հրավիրվում է դառնալ ՀԱՊԿ անդամ երկիր»,-ասաց Արման Բաբաջանյանը։
Նա նաև ասաց, որ Ռուսաստանին մենք չենք դիմել դեմարկացիայի և դելիմիտացյաի համար, այլ ասել ենք՝ քո պատասխանատվության գոտում ադրբեջանցիներ կան, արի՛ քայլեր ձեռնարկիր, ինքն էլ ասում է՝ եկեք դեմարկացիա և դելիմիտացիա անենք, ինչը պատգամավորի խոսքով՝ մեր խնդրո առարկան չէ, որը ենթադրում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և երկու երկրների սահմանների ճանաչում և որի արդյունքում Ռուսաստանն ուզում է թաղել Արցախի հարցը, մեր ամբողջ ուշադրությունն այս պահին սևեռելով Սյունիքի վրա։
«Դա Ձեզ և Ձեր հովանավորներին չի՛ հաջողվելու, պարոն Աբովյան։ Էնպես, որ այստեղ խնդրում եմ՝ մի ճամարտակեք, մենք գիտենք՝ որտեղից եք գալիս և ինչի են Ձեր հայտարարությունները»,-ասաց Արման Բաբաջանյանը։